ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

  • 15-11-2018 17:15:59   | Բուլղարիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: 
 
Այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոթսևի հետ։ Քննարկվել են հայ-բուղարական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությանը պաշտոնական արարողակարգային միջոցառումների ընթացքում ուղեկցել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: 
Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բուլղարական ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի հուշարձանին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն