Իրանում մեծարել են Հիմնադրամի բարերար, արվեստագետ Սեդրակ Նազարյանին


Իրանում մեծարել են Հիմնադրամի բարերար, արվեստագետ Սեդրակ Նազարյանին

  • 30-11-2018 12:30:03   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի արվեստագետ, Հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանի մեծարման երեկոն: Իրանահայ նկարիչ, ռեստավրատորը «Հայաստան» համահայկական հիմնադրամի  այս տարվա հեռուստամարաթոնին հանգանակել էր 120 հազար ԱՄՆ դոլար: 
Իրանում Հայաստանի դեսպանը Սեդրակ Նազարյանին հանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը: Դեսպան Արտաշես Թումանյանն ընդգծել է Սեդրակ Նազարյանի օրինակելի հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը: Բարերար արվեստագետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում: Անվանի նկարչին երախտիքի խոսք է հայտնել նաև Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:
 
Արվեստագետ Սեդրակ Նազարյանը հեղինակավոր անուն է Իրանում՝ որպես թանգարանային հին և արժեքավոր գեղանկարների նորոգման բնագավառում 40 տարվա վաստակ ունեցող մասնագետ: Նա միաժամանակ շուրջ 35 տարի դասավանդել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժնում: Վերջին տարիներին Սեդրակ Նազարյանը լիովին նվիրվել է թանգարանային գեղանկարների վերանորոգման աշխատանքին: Նա է իրականացրել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերամշակումը: 
 
 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play