Մեծ է դերը հայ դատի գրասենյակի․ Շահան Գանտահարյան


Մեծ է դերը հայ դատի գրասենյակի․ Շահան Գանտահարյան

  • 04-12-2018 22:04:56   | ԱՄՆ  |  Քաղաքական

Լիթցենբերգը Միացյալ Նահանգների դեսպանների պաշտոնում Թրամփի առաջարկած 19 թեկնածուներից միակն է, որի հաստատումը Սենատի հանձնաժողովը որոշել է հետաձգել: 
 
Ի՞նչ հանգամանքներ դեր են ունեցել նման որոշմանը.Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Իհարկե՝ պաշտոնական Բաքվի եւ նրա նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը, Ադրբեջանում տիրող բռնատիրական կարգերը, հակաժողովրդավար պահվածքը, խավիարային դիվանագիտության բացահայտումները, հայկական խաչքարերի դեմ ոչնչացման գործողությունները, սեւ ցուցակի առկայութիւնն ու անվերջ համալրումները, այս բոլորը կարող են հիմք ծառայել քննարկումների  արդյունք նման որոշմանը հանգեցնելու առումով։
 
Բայց նման թեմաների արծարծման, լոբբիիստական աշխատանքների ծավալման եւ քաղաքական արդյունավորման ուղղությամբ մեծ է եւ անշրջանցելի դերակատարությունը` Վաշինգտոնում գործող Հայ Դատի գրասենյակին։
 
Հայ Դատի գրասենյակը անկախ հայկական խնդիրների հետ առնչություն ունեցող թեմաներից, նպատակաուղղված աշխատանք է տանում Ադրբեջանում իրականացվող գործընթացները հակադրելու ԱՄՆ-ի դաւանած եւ հայտարարած արժեքներին հատկապես ժողովրդավարույան եւ մարդու իրաւունքների հետ կապված խնդիրները լուսարձակի տակ բերելով։Եւ թվում է որ քաղաքական այս մարտավարությունն աշխատում է։
Նոյյան տապան  -   Քաղաքական