Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ


Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ

  • 13-12-2018 21:28:28   | ԱՄՆ  |  Հասարակություն

Ողջույն,

Այստեղ http://bit.ly/2EancaB կարող եք գտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի “պատասխանը” Ամուլսարի հետ կապված իմ հարցերին: Նախագահ Սարգսյանը չպատասխանեց իմ հարցերից որեւէ մեկին (տես ստորեւ) Ամուլսարի նախագծի վերաբերյալ իր ներգրավվածության եւ դիրքորոշման վերաբերյալ: Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը կհետաքննի նախագահի ներգրավվածությունը Ամուլսարի նախագծում:

Ստորեւ ՀՀ Կառավարության տեսակետները Ամուլսարի նախագծի վերաբերյալ,

https://news.am/arm/news/476665.html  Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան

https://www.youtube.com/watch?v=fNY5utpEq4k&t=130s  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ հիմնավորված փաստարկ չի լսել

https://econews.am/?p=10425&l=am ՀՀ-ը բավարար տեղեկատվություն չունի Ամուլսարի բնապահպանական ազդեցությունների մասով. Էրիկ Գրիգորյան, Բնապահպանության նախարար

https://www.youtube.com/watch?v=Nh8oorxaMR4  Փաշինյանը հորդորեց սպասել Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությանը  

 

Ինձ թվում է, թե իմ նախկին փորձագետների կողմից 15 բարձրորակ տեխնիկական գնահատականները Լիդիանի Ամուլսարի անգլերեն փաստաթղթերին, որոնք ես ներկայացրել եմ վերջին 1.5 տարվա ընթացքում, ինչպես նաեւ ռիսկերի հիմնական գործոնները եւ իմ այս նամակը, անտեսվել են Հայաստանում նախորդ եւ ներկա կառավարությունների եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Զարմանալի է, թե Հայաստանի կառավարության անդամները, ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակում են դիտարկել չորս փորձառու անկախ միջազգային փորձագետների (բոլորը դոկտորական աստիճաններով) տրված 15 տեխնիկական գնահատականները որպես «զգացմունքային» եւ առանց ապացույցների: Արդյոք կառավարության անդամներից որեւէ մեկը երբեւէ կարդացե՞լ է որեվէ 15 գնահատականներից մեկը:

 

Իմ նախկին չորս միջազգային ճանաչված եւ փորձառու հանքարդյունաբերության բնագավառում անկախ փորձագետներիմասնագիտական որակավորումների մասին հակիրճ կարելի է կարդալ այստեղ https://goo.gl/KCGgWK եւ Ամուլսարի տեխնիկական վերլուծությունները այստեղ https://goo.gl/fFpC5F եւ https://goo.gl/VwdRjZ  եւ https://goo.gl/qUVTkh եւhttps://goo.gl/bbxj1a.  Իմ մասնագիտական կրթությունը եւ բնապահպանության ոլորտում իմ 23 տարիների փորձը կարելի է գտնել այստեղ http://bit.ly/2Euc6ho.

 

Դուք կարող եք գտնել Լիդիանի Ամուլսարի փաստաթղթերը անգլերեն այստեղ https://www.lydianinternational.co.uk/  եւ այստեղ

https://www.lydianarmenia.am/index.php?m=publications&lang=eng&p=99

 

2017 թ. Լիդիանի վերջին տեխնիկական փաստաթղթում (տես էջ 397) Լիդիանը լրացուցիչ աշխատանքներ է առաջարկվում, որոնք ցանկանում է անել:

https://www.lydianinternational.co.uk/images/TechnicalReports-pdfs/2017/Lydian_43-101_March_30,_2017.pdf

Սա 2016 թ. պայմանագրի պայմաններից փոփոխություն է: Հետեւաբար ՀՀ Կառավարությունը եւ Բնության պահպանության նախարարությունը պետք է պահանջի Լիդիանից թարմացված վերջնական փաստաթուղթ, որի հիման վրա պետք է վերջնական որոշում տրվի: Սա իրավական եւ պայմանագրային խնդիր է: Առանց գրավոր նորացված վերջնական Lydian- ի տեխնիկական փաստաթղթի, ստորագրված Լիդիանի նախագահի կողմից, միջազգային փորձագետները չունեն Լիդիանի վերջնական փաստաթուղթը ուսումնասիրելու եւ գնահատելու համար, ու հետեւաբար չեն կարող գնահատել եւ վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի մասին:

Ինչու՞ ՀՀ Կառավարությունը եւ Բնության պահպանության նախարարությունը չեն պահանջում Լիդիանից Ամուլսարի նորացված եւ վերջնական փաստաթուղթը, բոլոր երաշխիքներով եւ ապահովագրությամբ, շատ հստակ ներկայացված: Ո՞ր փաստաթղթերն են գնահատվելու միջազգային փորձագետների կողմից, ինչ-որ մեկը գիտի՞: Հանքարդյունաբերության եւ բնապահպանության ոլորտում ի՞նչ որակի մասնագիտացում ունեն կառավարության կողմից ընտրված այս փորձագետները:

Կարծում եմ, որ Լիդիանը չի ուզում թարմացնել իր 2017 թ.փաստաթուղթը, քանի որ այն կչեղարկի նախորդ թույլտվությունը:

Եթե մարդիկ, ովքեր զբաղվում են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում,  չեն կարող կամ չեն ուզում կարդալ, հասկանալ եւ կողմնորոշվել անգլերեն լեզվով հանքարդյունաբերական եւ բնապահպանական տեխնիկական փաստաթղթերից, ապա ավելի լավ է, եթե նրանք ներգրավված չլինեն նման ծրագրերում:

Հաշվի առնելով Ամուլսարի հետ ունեցած իմ փորձը անցյալի եւ ներկա իշխանությունների կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, ես լավատես չեմ: Ազգային գիտակցության, պատասխանատվության եւ փորձի պակասը մեծապես զգալի է:

Ամուլսարը ապացուցելու է, այս նոր ռեժիմի իրական բնույթը, եւ կարող է լինել պատճառը նրա տապալման:Միջին ճանապարհ չկա:

Ձեր կարծիքը?

Շնորհակալություն ուշադրության համար:

Հարութ Բրոնոզյան

Քիմիական / բնապահպանական  ճարտարագետ, MS

 

Նոյյան տապան  -   Հասարակություն