Մինչև 2023 թվականը նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալն ավելացնել 20 տոկոսով. Տիգրան Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17-01-2019 16:35:45 | Հայաստան | Հասարակություն
Մինչև 2023 թվականը նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների ծավալն ավելացնել 20 տոկոսով:
Այս մասին հունվարի 17-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀՆԱ-ի նկատմամբ և կառավարության, և մասնավոր հատվածի ներդրումները հնգամյա ծրագրում հասնեն 23-24 տոկոսի:
«Այդտեղ գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները հատկապես: Հիմա բոլոր ներդրումների հանրագումարը կազմում է մոտավորավորապես ՀՆԱ-ի արդյունքի 19 տոկոսը: Այսինքն՝ մենք խոսում ենք ավելի քան 20 տոկոսով ամենամայա ներդրումային ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին»,- ընդգծեց նա: