Բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր


Բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

  • 22-01-2019 12:24:41   | Հայաստան  |  Տնտեսություն

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ս.թ. հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն,էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում և այլն։
 
Նախարարը ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջոցառումներին։
Այցի շրջանակներում Էրիկ Գրիգորյանը այցելել է Գեղանի արոս թռչնատեսակի պահպանման միջազգային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ԱՄԷ մի շարք նախարարների հետ, ինչպես նաև մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում կայացած «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն