Պետք է ողջունել Նիկոլ Փաշինյանի պատասխանը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլի ժամանակ Արցախի վերաբերյալ տրված հարցին


Պետք է ողջունել Նիկոլ Փաշինյանի պատասխանը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլի ժամանակ Արցախի վերաբերյալ տրված հարցին

  • 25-01-2019 18:29:49   | Ռուսաստան  |  Քաղաքական

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Պետք է ողջունել Նիկոլ Փաշինյանի պատասխանը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլի ժամանակ Արցախի վերաբերյալ տրված հարցին։
 
Նախ, Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումը մեկնաբանելիս օգտագործեց Արցախի Հանրապետություն անվանումը, ինչը կարևոր է։
 
Երկրորդ՝ արդեն միջազգային հարթակում, այն էլ Ալիևի հետ ունեցած հանդիպումից հետո, կրկնեց (արդեն ոչ ներքին լսարանի համար), որ չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին։
 
Կարծում եմ, որ կառավարության հանդեպ հնչող քննադատությունները (տեղին, կամ անտեղի) նույնպես իրենց ազդեցությունն են թողնում»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական