Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ-ի հետ քննարկել է ՊՄԳ օրենսդրական փաթեթը


Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ-ի հետ քննարկել է ՊՄԳ օրենսդրական փաթեթը

  • 30-01-2019 10:25:30   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։
Նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես նաև առնչվող այլ իրավական փաստաթղթերին, քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ՊՄԳ համակարգման գործընթացի վերաբերյալ։ 
 
Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ մեծ հաճույքով և արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխաատու թիմի հետ, որը ղեկավարում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ 
Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման ճանապարհային քարտեզը։ 
Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։ 
ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաև մասնագետների պատրաստման և կարողությունների ձևավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը նախարարության և առաքելության միջև։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն