200 անապահով ընտանիքներ՝ սննդամթերքով ապահովման ծրագրում. Թանկյանների և «Օրրան»- ի հերթական բարեգործությունը


200 անապահով ընտանիքներ՝ սննդամթերքով ապահովման ծրագրում. Թանկյանների և «Օրրան»- ի հերթական բարեգործությունը

  • 05-02-2019 11:25:18   | Հայաստան  |  Բարեգործություն

Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը:

Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-19 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի` ավելի քան 200 անապահով ընտանիքներ ներառվեցին սննդամթերքով ապահովման եռամսյա ծրագրում:

Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում՝ անգնահատելի և երախտագիտության արժանի աջակցություն ցուցաբերելով նրանց: 

 
Նոյյան տապան  -   Բարեգործություն