Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան


Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան

  • 27-02-2019 12:25:28   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: 
 
Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: 
 
Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն