Աննա Հակոբյանն այցելել է Թեհրանի հայոց ազգային «Արաքս» դպրոց (լուսանկարներ)


Աննա Հակոբյանն այցելել է Թեհրանի հայոց ազգային «Արաքս» դպրոց (լուսանկարներ)

  • 27-02-2019 17:53:40   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի տիկնոջ՝ Անահիտ Թումանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Թեհրանի հայոց ազգային «Արաքս» դպրոց:

Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, պաշտոնական այցով գտնվում են Իրանում: Նիկոլ Փաշինյանը ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն