Պոլսո Հայոց պատրիարքական աթոռում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել


Պոլսո Հայոց պատրիարքական աթոռում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել

  • 11-03-2019 12:40:29   | Թուրքիա  |  Հասարակություն

ոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
 
Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու է հատուկ կարգ՝ պատրիարքի հոգու հանգստությանը նվիրված:
 
Մարտի 11-16-ը պատրիարքարանում բացվելու է սգո մատյան:
Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը նախատեսվում է մարտի 17-ին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն