«Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում». Մեհրիբան Ալիևա


«Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում». Մեհրիբան Ալիևա

  • 04-04-2019 15:52:28   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում եւ քաղաքում:
 
Այս մասին ասել է առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիեւի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւան, բարձր տեխնոլոգիական պրոթեզներով ապահովված զինվորականների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
 
Առաջին փոխնախագահն ասել է, որ հպարտ է այն փաստով, որ Ադրբեջանն ունի նման որդիներ. «Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, իր հարստությամբ եւ գեղեցիկ բնությամբ: Բայց մեր ամենակարեւոր հարստությունը Ադրբեջանի ժողովուրդն է, ադրբեջանական մարդը: 
 
Իրոք, Ադրբեջանի ժողովուրդը պետք է հպարտ լինի ձեզ նման որդիներ ունենալու համար: Մեր մայրերը պետք է հպարտ լինեն, որ նման քաջ տղաներ են դաստիրակել: Նման մարդկանց, նման զինվորներ, սպաներ եւ եղբայրներ հետ, մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը: Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում եւ քաղաքում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play