Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալի հետ


Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալի հետ

  • 04-04-2019 17:09:08   | Ռուսաստան  |  Քաղաքական

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյի հետ:
 
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է փոխանցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` Պյոտր Տոլստոյին մեր երկիր այցելելու հրավերը, ինչպես նաեւ ներկայացրել Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամասի եւ ռուսական թեքումով դպրոցի աշխատանքները:
 
Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել եւ սիրով ընդունել Հայաստան այցի հրավերը:
 
Մեր երկրում Պետական դումայի նախագահի տեղակալի սպասվող այցիշրջանակում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին եւ միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի շարք կարեւոր հարցեր:
 
Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում ջանք չի խնայելու երկկողմ հարաբերություններումարդյունավետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ:
 
Պյոտր Տոլստոյն իր հերթին կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով:
 
Կողմերը կարեւորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play