«Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» բացառիկ հեղինակային ծրագիրը ներառում է արվեստի բազում ճյուղեր


«Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» բացառիկ հեղինակային ծրագիրը ներառում է արվեստի բազում ճյուղեր

  • 08-04-2019 13:12:11   | Հայաստան  |  Մշակույթ

 
Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում ապրիլի 26-ին կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»  խորագրով բացառիկ հեղինակային ծրագիրը:
 
Այն ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ:
 
Ներկայացումը ներառվել է 2019թ.-ի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:
 
Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի ներկայացնել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խոհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:
 
Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով և´ գլոբալ են, և´ խիստ հայկական, քանզի ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման և քաղաքակրթության զարգացումը մասնավորապես արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում:
 
Ծրագիրն իր մեջ ներառելու է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և հոտային էֆեկտներ: Օգտագործվելու է ամենատարբեր ժանրերի երաժշտություն:
 
Բեմում յուրօրինակ ձևով կհայտնվի նկարը, որն այնուհետև կլուծվի էկրանին, որտեղից դուրս կգան 3 տարբեր մոդելներ այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով նախշերով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ