Եթե ես ի ծնե քրիստոնյա չեմ, դա իմ մեղքը չէ. Ստեփան Եփրեմյան (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
22-04-2019 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Ապրիլի 22-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս - հանդիպում Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանի հետ: Նա տարիներ շարունակ շրջում է Արևմտյան Հայաստանի տարբեր հայաբնակ վայրերում և տեղի ծպտյալ հայերի համար երգում հայ ազգային երգեր: Ստեփան Եփրեմյանը կպատմի Արևմտյան Հայաստանի հայերի, նրանց կենցաղի ու սովորույթների, ազգային ինքնության պահպանության մասին: Ասուլիսին ներկա կլինի նաև ստամբուլահայ հեղինակավոր օպերային երգիչ Պողոս Եղիազարյանցը:
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Երկիր Մեդիա TV
2.ԱՐ TV
3.NT.am
4. Hay Dzayn.am
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։