«Օրվա թեման». Ռոբերտ Քոչարյանի հայտարարած պատերազմը բլե՞ֆ է, թե՞ իրականություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12-05-2019 18:02:07 | Հայաստան | Օրվա թեման
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հայտարարել է, որ Հայաստանում հզոր ուժեր են ձեւավորվում, որոնք շատ արագ կարող են մարտահրավեր նետել նոր իշխանություններին և ինքը կմիանա այդ ուժերին։
Այս հայտարարությունը հանրության շրջանում հարց առաջացրեց՝ թե ո՞ւմ նկատի ունի պաշտոնաթող նախագահը հզոր ուժեր ասելով, ո՞ւմ է նա պատրաստվում միանալ եւ որքանո՞վ է իրատեսական, որ այդ նոր ձևավորվող ընդդիմությունն այդքան արագ ունակ կլինի մարտահրավեր նետելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: