Արագ ծերացման առավել հաճախ հանդիպող պատճառը. «Արմենպրես»


Արագ ծերացման առավել հաճախ հանդիպող պատճառը. «Արմենպրես»

  • 15-05-2019 15:27:32   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ լարված աշխատանքը եւ ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, հանգեցնում Է տելոմերների երկարության արագ կրճատման եւ բջջային ծերացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:
 
Intern Health Study-ի հետազոտությանը, որն անցկացվել Է Միչիգանի համալսարանում, մասնակցել Է ինտերնատուրայում սովորող 250 ուսանող: Մասնագետները տելոմերների երկարությունը, որոնք ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանում Է բջիջների բաժանման ժամանակ, չափել են ուսումնառության սկսվելուց առաջ եւ հետո: Տելոմերները բջիջների ծերացման ինդիկատորներն են, քանի որ կենսական ցիկլի վերջին համապատասխանող բջիջներում դրանց երկարությունը կարճանում Է:
 
Պարզվել Է, որ լարված ուսման ընթացքում ԴՆԹ-ի ծերացումն արագանում Է մոտավորապես վեց անգամ: Ընդ որում՝ բացասական Էֆեկտը կախված Է պարապմունքների տեւողությունից: Գիտնականների խոսքով՝ նման կապ կարող Է դիտվել այլ մասնագիտությունների մարդկանց մոտ, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակներում, որոնցում մարդը մի քանի շաբաթ կամ ամիս ենթարկվում Է երկարատեւ սթրեսի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play