Ռուսաստանի էներգետիկ ապագան Հարավային Կովկասում. Արթուր Ղազինյան


Ռուսաստանի էներգետիկ ապագան Հարավային Կովկասում. Արթուր Ղազինյան

  • 16-05-2019 16:49:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Հարավային Կովկասը ավանդաբար հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրութունների և շահերի տարածաշրջան, որը, Խորհրդային Միության  փլուզումից հետո ենթարկվել է զգալի տրանսֆորմացիաների: Արդեն 3 տասնամյակ տարածաշրջանը գտնվում է բախվող շահերի, ձգձգվող և չկարգավորված հակամարտությունների մեջ. Ինչի արդյունքում այստեղ աճում է ատելության, անհանդուրժողականության և միլիտարիզացիայի շունչը, ժողովուրդների միջև անվստահությունն ու ընդգծված հակակրանքը: 
 
Գտնվելով աշխարհագրական կարևորագույն դիրքում, Հարավային Կովկասը վերածվել է համաշխարհային գերտերությունների բախվող շահերի խաչմերուկի, որտեղ հանդիպել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինիաստանի, Թուրքիայի և ԵՄ պետությունների շահերը: Ինչ կարևորություն է ներկայացնում այս տարածաշրջանը և ինչն է այդքան գրավում համաշխարհային և տարածաշրջանային գերտերություններին այս փոքր տարածաշրջանում։ Ուսումնասիրելով Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կարելի է նկատել, որ այն ունի 3 ծովերը միմյանց կապելու լուրջ ներուժ և կարող է այլընտրանք դառնալ Ասիական շուկան եվրոպական շուկային կապող ծովային ճանապարհին: Պարսից ծոցը, Կասպից ծովն ու Սև ծովը իրարն հետ կապելու միակ հնարավորությունը Հարավային Կովկասի պետությունների միջև կոմունիկացիոն ուղիների գործարկումն է, որից կարող են օգտվել նշված գրեթե բոլոր պետությունները
 
Ռուսաստանն առայժմ միակ պետությունն է, որ ունի առերևույթ և տեսանելի ազդեցություն տարածաշրջանային գործընթացների վրա և տիրապետում է ենթակառուցվածքային լայն հնարավորությունների վերագործարկելու հարավ-կովկասյան տրանզիտային ներուժը և Իրանի հետ համաձայնության գալով ապահովել Պարսից ծոցից ապրանքների և էներգակիրների փոխադրումը դեպի Եվրոպա:
 
Հարավային կովկասը ԵՄ-ի կողմից դիտարկվում է որպես Հարավային էներգետիկ միջանցք, որով նախատեսվում է Եվրոպա տեղափոխել կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ավազանի և Պարսից ծոցի (Հարավային գազային միջանցքի նախագծում Պարսից ծոցի էներգառեսուրսները չեն դիտարկվում) էներգակիրները և այդպիսով ապահովել ԵՄ էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացիացման հայտարարված գործընթացը: Հարկ է, սակայն, նշել, որ ներկայումս կյանքի կոչվող Հարավային գազային միջանցքի թողունակությունը լիովին բավարար չէ ԵՄ էներգետիկ դիվերսիֆիացիան ապահովելու համար. միջանցքի տարեկան թողունակությունը մոտ 10 մլրդ խմ է կազմում, մինչդեռ Եվրոպայում տարեկան սպառումը վերջին տարիներին տատանվում է 450-500 մլրդ խմ սահմաններում: Հետևաբար, միջանցքի թողունակության բարձրացման հարցն այսօր օրակարգային է: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել ՌԴ ընդգծված էներգետիկ շահը եվրոպական շուկայում, որտեղ առկա բնական գազի պահանջարկի մոտ 40%-ն ապահովում է ռուսական Գազպրոմը: Վերջինս Հյուսիսային հոսք-2 և Թուրքական հոսք ներկայումս իրականացվող նախագծերի միջոցով նախատեսում է մոտակա տարիներին ավելացնել իր ներկայությունը եվրոպական շուկայում: Այս առումով Մոսկվան ունի տրամաբանական ձգտում վերահսկելու դեպի Եվրոպա արտահանվող բնական գազի ուղիները, որոնցից մեկը հենց Հարավային գազային միջանցքն է: Ավելին, նշված միջանցքով Եվրոպա կարող է արտահանվել նաև Ռուսաստանում արդյունահանված բնական գազը, ինչի հնարավորությունն այսօր չի բացառում նաև Ադրբեջանը: 
 
 Հարկ է նշել, որ Հարավային Կովկասի բոլոր պետություններն ունեն կառուցողական և արդյունավետ համագործակցություն ինչպես ԵՄ-ի այնպես էլ՝ Ռուսաստանի դաշնության հետ: Որոշակի խնդիրներ կարող են ծագել Վրաստան – Ռուսաստան հարաբերություններում, սակայն տարածաշրջանային գործընթացների խորացման և արդյունավետ առաջխաղացման պարագայում Վրաստան – Ռուսաստան հարաբերությունները կարող եե կարգավորվել, իսկ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի ժողովրդի վերաբերմունքը հաստատպես կվերականգնվի
 
Ակյնհայտ է, որ Պարսից ծոցի և Կասպից ծովի ավազանի էներգակիրները վաղ թե ուշ կհոսեն դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպայում մեծանում է այդ էներգակիրների նկատմամբ պահանջարկը, իսկ շուկայի կանոնների համաձայն առաջարկը չի կարող ուշանալ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից կվերահսկվեն այդ կոմունիկացիաները և որ կենտրոնը կստանա այդ գործընթացի բոլոր դիվիդենտները: Բոլոր հետազատությունները ցույց են տալիս, որ առանց Ռուսաստանի համաձայնության նման բնույթի խոշոր էներգետիկ նախագծեր չեն կարող իրականացվել, սակայն որքան կտևի այս իրավիճակը և արդյոք չի գա այնպիսի ժամանակաշրջան, որ Ռուսաստանն այլևս չի ընդդիմանա այս նախագծերին և դրանք կյանքի կկոչվեն այլ ուժային կենտրոնների կողմից` ապահովելով ԵՄ ինչպես էներգետիկ անկախությունը, այնպես էլ ասիական շուկան Եվրոպական շուկային միացնելու ամենակարճ և էժան ճանապարհները: 
 
Հարավային Կովկասում էներգետիկ հաղորդակցությունների տիրույթում, թերևս, առանցքային տեղ կարող է և պետք է զբաղեցնի էլեկտրաէներգետիկ միջանցքների ձևավորումը: Խոսքը նախ և առաջ Հյուսիս-Հարավ (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի մասին է, որը կյանքի կոչելու համար այսօր անհրաժեշտ է զարկ տալ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմանը, ինչը, մի կողմից, թույլ կտա կոլեկտիվ էներեգտիկ անվտանգություն ապահովել միջանցքի մասնակիցների համար, մյուս կողմից՝ նախադրյալներ կստեղծի Ռուսաստանի ու Վրաստանի միջև տնտեսական ու քաղաքական երկխոսության համար: Այս նախագծում կարող է առավելապես ընդգծվել Հայաստանի դերը, որն ունենալով էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ու որի էներգահամակարգը խարսխված է կայուն արտահանման սկզբունքի վրա, կարող է որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ խաբ հանդես գալ: Վերջինս կարող է էլեկտրաէներգիա արտահանել Իրանի ենթակառուցվածքներով նաև դեպի Իրաք ու Սիրիա, որտեղ առկա է  էլեկտրաէներգիայի պակասուրդի պահպանման միտում: 
Ռուսաստանը շարունակում է դիտարկել Հարավային Կովկասը որպես իր տրանսպարտային-լոգիստիկ շահերի առաջխաղացման համար կարևոր տարածաշրջան, ինչի մասին է վկայում նաև Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը: Սակայն որպես հսկայական ներդրումային ծրագիր իրականացնող կոնցեսիոներ՝ ռուսական կողմը շարունակում է վնասներ կրել, ինչն առավելապես պայմանավորված է Հայաստանի երկաթուղու փակուղային լինելով: Այդ խնդրի լուծումը նախ և առաջ հնարավոր է ապահովել Հարավկովկասյան երկաթուղային կոսորցիումի ձևավորման միջոցով, որն իր մեջ կներառի արդեն իսկ Ռուսական երկաթուղիների վերահսկողության ներքո գտնվող աբխազական ու հայկական երկաթուղիները, ինչպես նաև վրացական երկաթուղային համակարգը, որն, ինտեգրվելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին՝ այսօր այլընտրանք է ապահովում Կենտրոնական Ասիա-Եվրոպա երթուղով բեռնափոխադրումների համար՝ վնաս հասցնելով Ռուսաստանի աշխարհատնտեսական շահերին: Միևնույն  ժամանակ, անհրաժեշտ է օրակարգ վերադարձնել հայ-թուրքական սահմանին միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծը, որը, մի կողմից, թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի տրանսպորտային անվտանգության ապահովման ուղիները, մյուս կողմից՝ կավելացնի հայկական երկաթուղու կոնցեսիոների ներդրումների վերադարձելիության ու ինտեգրացիոն ռեսուրսը: Հասկանալով, որ տվյալ հարցը պետք է դիտարկվի Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, առաջարկվում է որպես մոդել ընտրել հայ-թուրքական երկաթուղու տեխնիկական վերաբացումը: Նշված միջազգային լոգիստիկ կենտրոնը կարող Մոսկվայի վերահսկողության ներքո ձևավորել տարածաշրջանային խաբ՝ Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս – Թուրքիա – Եվրոպա, Մերձավոր Արևելք-Թուրքիա-Հարավային Կովկաս տարանցիկային մուլտիմոդալ երթուղիներ սպասարկելու նպատակով: 
 
 
Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Ռուսաստանի համար ներկայումս ամենահարմար պահն է նախաձեռնել երկխոսություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև` ընդհանուր շահերի ինվենտարիզացիայի, նույնականացման և դրանց պրակտիկ իրականացման համար: Միջազգային հարաբերությունների կառոիցվածքի դինամիկ էվոլյուցիայի և փոխակերպման ներկայիս տեմպերով դժվար է կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլինի աշխարհում մի քանի տարի հետո և որ դիրքերում կհայտնվեն աշխարհաքաղաքական ուշային կենտրոնները տեսանելի ապագայում:
 
Սակայն պետք է խոստովանել, որ խնդիրն իրականում շատ ավելի բարդ է, քանի որ Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք ունակ են պայթեցնել ինչպես ամբողջ տարածաշրջանը, այնպես էլ լրջագույն սպառնալիք դառնալ միջազգային անվտանգության համար: Խոսքը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության մասին է, որի կարգավորման համար արդեն 27 տարի աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունների ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանը մշտապես հանդես է եկել առաջին ջութակի դերում, ինչը ընդունվել և հասկացվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից և այս հանգամանքը իրապես պետք է օգտագործվի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական դիրքերի ամրապնդման համար: Տարիներ շարունակ Ղարաբաղյան համակարտությունը դիտարկվել է որպես տարածաշրջանային գործընթացների պատճառ և բորլոր գործընթացների հիմքում դրված է եղել այս հակամարտության կարգավորումը` համարելով այն նախապայման հետագա գործընթացները նախաձեռնելու և կյանքի կոչելու համար: Սակայն այս համոզմունքը ուղղակի մոլորություն է, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածաշրջանային գործընթացների նախապայման և պատճառ, այլ որպես հետևանք, քանի որ Հարավային կովկասի ապագայի տեսլականի մշակումը իրական հնարավորություն կստեղծի վստահության մթնոլորտի ձևավորման, ապագայի նկատմամբ հավատի ձևավորման և կառուցողական երկխոսություն սկսելու համար:
 
Պետք է գիտակցել, որ Հարավային Կովկասի հեռանկարային զարգացման և ընդհանուր շահի ձևավորման բարդ խնդիրը պետք է վերլուծեն Ռուսաստանի  ուղեղային կենտրոններն ու Հարավկովկասյան երեք պետությունների կառավարությունների հետ աֆիլացված պրոֆեսիոնալ փորձագետները` ապահովելով գործընթացի ապաքաղաքականացվածությունը և պրոֆեսիոնալ փորձագիտական և ակադեմիական մեթոդներն ու գործիքները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play