Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ


Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

  • 17-05-2019 17:05:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: 
 
Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները:    
 
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել   մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:  
Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և այլ թեմաների: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play