Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության. որևէ գործով որևէ դատավոր չի թիրախավորվելու. Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության. որևէ գործով որևէ դատավոր չի թիրախավորվելու. Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-05-2019 18:27:55   | Հայաստան  |  Հասարակություն



 
Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության. որևէ գործով որևէ դատավոր չի թիրախավորվելու: 
 
Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: 
 
Ըստ նրա՝ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է շուտափույթ լուծել: 
 
«Վեթինգն առաջին անգամ չէ որ կիրառվում է աշխարհում: Այս պահին այն կիրառվում է Ալբանիայում եվրոպական կառույցների հորդորով: Այս պահի դրությամբ ես բովանդակության մասին միայն կխոսեմ, իսկ ձևին չեմ անդրադառնա, որովհետև դրանք մշակվելու են»,- նշեց Ա. Զեյնալյանը: 
 
Նրա խոսքերով՝ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով էր իրավաչափ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու քաղաքացիներին ուղղված կոչը՝ նախարարն ասաց, որ չի շտապում այդ հարցին գնահատական տալ: 
 
Ա. Զեյնալյանի գնահատմամբ՝ ոչ օբյեկտիվ և անաչառ դատավորներին ինքնակամ հեռանալու վարչապետի մյուս կոչը քաղաքական ուղերձ էր: 
 
Նա չբացառեց, որ կարող են գտնվել այնպիսի դատավորներ, որոնք ինքնակամ հրաժարական կտան: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play