Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի. Կարեն Հովհաննիսյան


Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի. Կարեն Հովհաննիսյան

  • 22-05-2019 15:35:15   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ադրբեջանը ոչ միայն միջազգային կառույցներին առանց զգուշացնելու լայնամասշտաբ զորավարժություններ է անցկանցում, այլ նաև զորավարժության ընթացքում հստակ մեսիջ հղում Հայաստանին, որ զորավարժությունը կոնկրետ մեր երկրի դեմ է: Որպես կանոն, զորվարժությունները որևէ երկրի դեմ չեն լինում, դրանք լինում են բացառապես տակտիկական, մարտավարական ուսումնական վարժանքներ, սակայն այս դեպքում բոլորովին այլ է իրավիճակը:
Ադրբեջանական կողմը ոչ միայն հրահրում է, այլ նաև սադրում է նոր պատերազմ տարածաշրջանում: Հայաստանի իշխանությունը օր առաջ պետք է հաշվի պահանջի ադրբեջանական իշխանությունից նման վարքագծի համար: Ի՞նչ է նշանակում, սպասեք մեզ... Այս ձևը հարիր է միայն ահաբեկչական կառույցներին... Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի:
 

Կարեն Հովհաննիսյան

«Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ նախագահ

Նոյյան տապան  -   Քաղաքական