Ահազանգ ՌԴ-ից. Հայ վարորդները՝ արտաքսման վտանգի տակ


Ահազանգ ՌԴ-ից. Հայ վարորդները՝ արտաքսման վտանգի տակ

  • 28-05-2019 14:01:08   | Ռուսաստան  |  Քաղաքական

 
Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր աշխատանքային թույլտվություն ունեցող հայ վարորդներին երկու և ավելի խախտման դեպքում արտաքսում (դեպորտ) են Հայաստան: Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում տեղեկացրեց ռուսաստաբնակ մեր հայրենակից Հայկը: 
 
Ըստ նրա՝ ռուսական իշխանությունները հաշվի չեն առնում անգամ այն հանգամանքը, որ խախտումներ թույլ տված վարորդները վճարում են տուգանքները:  
 
Հայկի փոխանցմամբ՝ նույնը չի վերաբերում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայ վարորդներին արտաքսելու ռուսական կողմի որոշումն իրականացվում է ներքին հրահանգով՝ պատճառաբանելով, որ երկու երկրների իշխանությունների հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ և որ Հայաստանում ռուսերենը չճանաչվեց որպես երկրորդ պետական լեզու:
 
Մեր հայրենակիցը, դիմելով ԶԼՄ-ների օգնությանը, խնդրում է պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այդ խնդրին և հնարավորության դեպքում հարցը բարձրացնել վարչապետի, ԱԳՆ-ի և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մակարդակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական