Իրավիճակ է փոխվում. Երկաթ՝ թավիշի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իրավիճակ է փոխվում. Երկաթ՝ թավիշի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-06-2019 21:05:45   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Հայաստանում կա բռնության մթնոլորտ, իսկ բռնություն քարոզողներն անցել են կազմակերպված գործողությունների՝ փորձելով այդ կերպ հարցեր լուծել: 
 
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրումն է, որի մասին նա հրապարակավ հայտարարեց կառավարության նիստում և իրավապահ մարմինների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարական. 
 
«Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն։ Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ահա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա: Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետի հայտարարությունները և ձևակերպումները փոթորկեցին հասարակությանը։ Մթնոլորտը հանդարտվելու փոխարեն կարող է շիկանալ։ 
 
Վարչապե՞տն է վերադասավորում ուժերը, թե՞ կառավարության ներսում լուրջ անհամաձայնություն կա։  Մի բանն է պարզ՝ վարչապետը պատրաստ է գնալու կտրուկ քայլերի, հայտարարելով, որ բռնությունթյուն քարոզողներին տրվելու է հակահարված, և ոչ թե թավշյա, այլ երկաթյա, և որ վերոնշյանը ազգային անվտանգության խնդիր է։
 
Նոյյան տապան  -   Օրվա թեման