Կոնսիլիում է հրավիրվել. Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ.SHANTNEWS.am


Կոնսիլիում է հրավիրվել. Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ.SHANTNEWS.am

  • 13-06-2019 14:28:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ:
 
 
«Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք ունի ստանալ հիվանդանոցային բուժում: Իրավիճակի մեջ կա դրական դինամիկա, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Մենք ունենք Եվրադատարանի միջանկյալ որոշում և քրեակատարողական հիմնարկից ուղարկած գրություն, որ իրեն պետք է տեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն»,- ասաց Պետրոս Մանուկյանը:
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալը չկարողացավ հստակ ժամկետ ասել, թե երբ Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն դա կլինի հավանաբար կամ այսօր կամ վաղը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը