Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար. armtimes.com


Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար. armtimes.com

  • 19-06-2019 18:15:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը եւ նրա կինը՝ Ադրինե Գրիգորյանը, 2019 թվականի մայիսի 25-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց 2018-ի տարեկան հայտարարագիրը:
 
Ըստ հայտարարագրի՝ Անտոնյանը տարեսկզբում ունեցել է 7 մլն 200 հազար դրամ, 4 հազար 650 եվրո եւ 59 հազար 200 դոլարը, որը տարեվերջում դարձել է 8 մլն 500 հազար դրամ, 4 հազար 700 եվրո եւ 58 հազար դոլար:
 
2018-ին Անտոնյանն ունեցել է 11 մլն 190 հազար 931 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
 
Անտոնյանի կինը՝ Ադրինե Գրիգորյանը, տարեսկզբում ունեցել է 9 մլն 22 հազար 937 դրամի չափով հանձնած փոխառությունները, հարկային տարում փոխառության է հանձնել 7 մլն 84 հազար 493 դրամ, հարկային տարում այդ ընդհանուր գումարից վերադարձվել է 8 մլն 688 հազար 882 դրամ, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը դարձել է 7 մլն 498 հազար 548 դրամ:
 
Գրիգորյանը տարեսկզբում ունեցել է 9 մլն 22 հազար 937 դրամ եւ 90 հազար 200 դոլար, որը տարեվերջում դարձել է 9 մլն 500 հազար դրամ եւ 91 հազար դոլար:
 
Գրիգորյանի եկամուտները 2018-ին կազմել են 11 մլն 59 հազար 580 դրամ, որից 7 մլն 84 հազար 493 դրամը գոյացել է աշխատավարձից, 840 հազար 75 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, 350 հազար դրամը եւ 100 հազար դրամը գոյացել է 2 տարբեր՝ միանվագ վճարներից, իսկ 2 մլն 685 հազար 12 դրամի գոյացման աղբյուրը հայտնի չէ, որպես աղբյուր նշված է «այլ եկամուտներ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play