Չինական Hisense-ը մտադիր է Հայաստանում հեռուստացույցների արտադրություն սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Չինական Hisense-ը մտադիր է Հայաստանում հեռուստացույցների արտադրություն սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-06-2019 22:06:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրասարքավորումների արտադրությամբ զբաղվող չինական հայտնի Հայսենս (Hisense) ընկերությունը մտադիր է Հայաստանում հեռուստացույցների արտադրություն սկսել:
 
Ներդրումների ծավալը և ծրագրի մեկնարկի ժամկետներն առայժմ հստակեցված չեն, քանի որ ընկերությունն ակտիվ բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: 
 
Ինչպես հունիսի 24-ին Երևանում կայացած համաժողովի ժամանակ տեղեկացրեց Hisense ընկերության փոխնախագահ Բրավեն Գուաու Յոննգանը, Չինաստանը հետաքրքրված է հայաստանյան շուկայով, և գտնում են, որ Hisense ապրանքանիշի ընդլայնման համար կան  հնարավորություններ: 
 
Ըստ նրա՝ գործունեության 50 տարիների ընթացքում Hisense ընկերությունը զբաղվել է ոչ միայն հեռուստացույցների, սմարթֆոնների կամ այլ էլեկտրասարքավորումների, այլև բժշկական սարքավորումների արտադրությամբ: 
 
«Մենք նախընտրում ենք աշխատել տեղացի գործընկերների հետ, որովհետև աշխատատեղերի խնդիր կա, քան թե մենք ինքներս բերենք և գործարան բացենք: Խոսքն առայժմ 1մլն դոլար ներդրում կատարելու մասին է, հավանաբար շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի, սակայն հստակ որևէ բան դեռևս չենք կարող ասել, որովհետև բանակցային փուլում ենք գտնվում»,- նշեց Բրավեն Գուաու Յոննգանը: 
 
Hisense-ի հայաստանյան գործընկեր և պաշտոնական ներկայացուցիչ «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» ՍՊ ընկերության (VLV) փոխտնօրեն Լուսինե Մնացականյանի փոխանցմամբ՝ Hisense-ը, հանդիսանալով «Ֆիֆա 2020»-ի պաշտոնական գործընկեր, պատրաստ է նաև Հայաստանում իր աջակցությունը ցուցաբերել ֆուտբոլի զարգացման գործում: 
 
Նրա խոսքերով՝ տարբեր ծրագրերի շրջանականերում Hisense-ը հասցրել է գնդակներ փոխանցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, նաև հովանավորել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ