Դեսպան Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ


Դեսպան Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ

  • 04-07-2019 17:40:53   | Ֆրանսիա  |  Տնտեսություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հուլիսի 2-ին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Դիդիե Գիյոմի հետ (Didier Guillaume):
 
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, ոռոգման, սննդի անվտանգության, գինեգործության և անասնապահության ոլորտներում: Կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հայ-ֆրանսիական ոլորտային համագործակցությունը:
 
 
Հանդիպման ավարտին դեսպան Տոլմաջյանը նախարարին շնորհակալություն հայտնեց իր երկարամյա գործունեության ընթացքում Հայաստանին և ֆրանսահայ համայնքին շարունակական աջակցության համար:
 
Տեղեկանք. Դիդիե Գիյոմը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից: Մինչ այդ նա եղել է սենատոր, հայաշատ Բուրգ-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետ, Ռոն-Ալպ և Դրոմ ռեգիոնների խորհրդի անդամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն