«Օրվա թեման». Անզուսպ թալանի կապուտաչյա զոհը. Կհասցնե՞նք փրկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Անզուսպ թալանի կապուտաչյա զոհը. Կհասցնե՞նք փրկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-07-2019 12:29:58   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Սևանի, գոյությունը վտանգված է․Կապուտաչյա գեղեցկուհին մասամբ կանաչել է. Ինչո՞ւ։ 
 
Մասնագետները նշում են տարբեր պատճառներ՝ սկսած թույլատրելիի չափը գերազանցող ջրբացթողումից մինչև չվերահսկվող ձկնորսություն, հարակից բնակավայրերից կոյուղաջրերի ներթափանցումից մինչև ափամերձ գոտիների աղտոտում: 
 
Խնդիրը իհարկե նոր չէ.
 
Աշխարհում քաղցրահամ ջրի պաշարներով երկրորդ բարձրադիր լճի՝ մեր Սևանի, փրկության մասին ահազանգվել է դեռ նախորդ տարիներից, երբ բնապահպանները մեղադրելով այն ժամանակվա իշխանություններին՝ կանխատեսում էին նման իրավիճակ։ 
 
Այս օրերին հաճախ է հնչում «Իսկ ո՞վ է մեղավոր Սևանի ներկայիս վիճակի համար» հարցը: Սա թերեւս այն բացառիկ դեպքերից է, երբ թե մասնագիտական, թե հասարակական հանրությունը մեղավորներին փնտրում է ոչ միայն պետական կառույցներում։ 
 
Արդյո՞ք իրավիճակը վերահսկելի է։ Արդյո՞ք այսօրվա իշխանությունները ի զորու կլինե՛ն շտկել Սեւանի օրհասական վիճակը։ Արդյո՞ք  հասարակությունը պատրաստ է ընդունել իր սխալը եւ փոխել  սեփական վարքագիծը, եւ ոչ թե բավարարվել միայն շնչահեղծ լինող Սեւանի  լուսակնկարները եւ տեսանյութերը տարածելով կամ վրդովված գրառումներ կատարելով։
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Օրվա թեման