Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից.ՀԺ


Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից.ՀԺ

  • 15-07-2019 15:53:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 
Վերջինս նշեց, որ Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն:
 
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել քաղաքում կանաչապատման աշխատանքների վերաբերյալ:
 
Ի դեպ՝ Խաչիկ Հակոբյանը եղել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) տեղակալը: Հակոբյանը նախկինում եղել է նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը