Գեղարքունիքի մարզպետը, Սեւանի քաղաքապետը եւ բողոքի ակցիայի մասնակիցները լողում են Սեւանում.ՀԺ


Գեղարքունիքի մարզպետը, Սեւանի քաղաքապետը եւ բողոքի ակցիայի մասնակիցները լողում են Սեւանում.ՀԺ

  • 15-07-2019 16:34:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սեւանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սեւանի լողափում են: Նշենք, որ այսօր Սեւանի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:
 
Այս պահին Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սեւանի լողափերի տնտեսվարողները եւ «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սեւանում՝ ցույց տալով, որ այնտեղ լողալը վտանգավոր չէ:
 
 
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ, սակայն հրաժարվեց Սեւանից ջուր խմել ասելով, որ այն նախատեսված է, լողալու, ոչ թե խմելու համար: 
 
Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ հանդիպումից հետո նրանք բացեցին ճանապարհը: Միքայելյանը խոստացավ, որ մինչեւ չորեքշաբթի համապատասխան հայտարարություն կարվի, այլապես նա էլ կմիանա ցուցարարներին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը