Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8.42 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8.42 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

  • 16-07-2019 16:35:07   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես`
 
Երևան քաղաքում՝ 500 քմ, 5000 քմ, 5000 քմ, 5000 քմ, 400 քմ խոտածածկ տարածք,
 
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 800 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3 հա,
 
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 700 քմ, Ույծ գյուղում՝ 4000 քմ, 
 
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Նոյակերտ գյուղում՝ 1000 քմ, Տափերական գյուղում՝ 1 հա, Զորակ գյուղում՝ 2500 քմ,
 
Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 1.5 հա:
 
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն