Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին


Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին

  • 16-07-2019 18:16:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր:

 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ  երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով հարմարավետ եւ ժամանակակից զբոսաշրջային ցանցի առկայությունը մեր հանրապետությունում:
 
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն