ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ


ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ

  • 17-07-2019 07:20:18   | Հայաստան  |  Հասարակություն

Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու նախաձեռնող խմբի անդամ Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․

"(Հաճախ ասում եմ, որ երկար հոդվածները թող չկարդան նրանք, ովքեր հավես չունեն, հիմա ասում եմ, որ մի քիչ հավես արեք ու կարդացեք, շատ կարևոր է, ձեր ինֆորմացման և աջակցության կարիքը կա։ Մենք ուժեղ ենք միասին․․․)

1․ Վերջին ամիսներին պետությունը վարձեց միջազգային մի կազմակերպության, որը պետք է փորձաքննություն իրականացներ Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի արտահայտություն արեց՝ եթե Ջերմուկի ջրերին ու Սևանին վնաս չլինի, ապա հանքը կաշխատի, եթե վնաս կլինի՝ չի աշխատի։ Այդ արտահայտությունից հետո մենք բազմիցս նշել ենք տարբեր ասուլիսների և հարցազրույցների ժամանակ, որ չի կարելի կենտրոնանա երկու կարևոր կետի վրա և անտեսել մնացած կարևոր բաները։

1․1 Նախ այս պնդմամբ անտեսվում է համայնքի կարծիքը, որը որքանով հասկանում եմ ամենակարևոր կետն է։ Համայնքի, այսինքն առաջին վնասը կրողի խոսքը պետք է լինի ամենակարևորը։ Իսկ Ջերմուկը և հարակից գյուղերը վաղուց են ասել իրենց կարծիքը, անգամ պաշտոնական մակարդակով։

1․2 Անտեսվում է Ջերմուկ քաղաքի սոցյալական կարգավիճակը։ Տասնամյակներ շարունակ այս շրջանը եղել է զբոսաշրջային, ես կասեի, զբոսաշրջային-զարգացող քաղաք և ահա մի քանի տարի մետաղական հանք շահագործելու համար այդ ամբողջ կուտակած ներուժը գնալու է գրողի ծոցը։ Սրա մասին են խոսում նաև հենց տեղի խոշոր հանգստյան տների, հյուրանոցների, առողջարանների ու ռեստորանների սեփականատերերը։

1․3 Ջերմուկի հանքային ջրերի հեղինակությունը կտրուկ անկում է ապրելու, անգամ եթե ջրերը իսկապես չխառնվեն Ամուլսարի թթվային ջրերին։

1․4 Չի վնասվի ջերմուկը կվնասվի Արփան, իր ողջ կիճով, մինչև Արենի այդ բեռը քաշելու են։

—————————————

2․ Միջազգային կազմակերպությունը պետք է իր փորձաքննությունը իրականացներ մինչև Մայիս ամիսը, այդպես էլ եղավ։ Մինչդեռ մեր մասնագետները, գիտնականները պնդում էին, որ խորքային ուսումնասիրության համար անհրաժեշտ է առնվազն մեկ վեգետացիոն շրջան, հասարակ լեզվով ասած՝ մեկ տարի, ինչը տեղի չունեցավ։ Այսինքն տվյալ կազմակերպությունը մակերեսային կամ մասնակի հետազոտություն իրականացրեց։

——————————————

3․ Այդ հետազոության արդյունքներին ցավոք հանրությանը դեռ ծանոթ չէ, դրանք հիմա գտնվում են քննչականում, որն էլ հաղորդում է տվել, թե մինչև հուլիսի վերջ եզրակացություն կհրապարակի։

———————————————

4․ Եվ ահա այս ոչ հաճելի իրավիճակում, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից մեկը՝ Բաբկեն Թունյանը, իր էջում քվեարկություն է տեղադրում հետևյալ կոնտեքստով․

Արդյոք կողմ եք հանքի շահագործմանը եթե Ջերմուկի ջրերին և Սևանին վնաս չլինի (հիշեցնում եմ, որ սա Փաշինյանի կես տարի առաջ արած հայտարարության մոտիվներով է, իսկ պատգամավորը, որքան տեղյակ եմ նույն կուսակցությունից է)

Հիմա փորձենք պատասխանել Թունյան Բաբկենին

4․1 Նախ ինչու՞ եք տեղադրել հարցումը ձեր էջում և ֆբ-ում, երբ կան ավելի վստահելի և ոչ կողմնակալ հարցման հարթակներ։ Ենթադրում եմ, որ միտում կար մարդկանց քարոզ անելու։

4․2 Ինչու՞ ձեր տեղադրած հարցումը սկզբի 2 ժամը, գերակշիռ մեծամասնությամբ հաղթում էր հանքը շահագործելու կողմնակիցները և հետո կամաց սկսվեց փոխվել դեպի հակառակ կողմ։ 

Ենթադրում եմ, որ շահագրգիռ կողմը տեղյակ էր և լցոնում է իրականացվել տեսողական խաբկանք առաջացնելու համար։ Ի դեպ ասեմ ֆեյքերը վխտում են հանքին կողմ քվեարկած հատվածում, նկարը ստորև։

4․3 Ինչու եք հարցադրումը այնպես ձևակերպել, որ խնդրին ոչ նորմալ ծանոթ մարդը, ենթադրի, որ եթե Սևանն ու Ջերմուկի ջրերը ապահով են, այնտեղ ուրիշ խնդիր չկա։

Ենթադրում եմ, որ հարցման տեքստի մեջ արդեն միտում կար։

4․4 Եվ ընդհանրապես, ինչի՞ համար է այս հարցադրումը, ասենք թե հաղթեց կողմը, դա ձեզ ի՞նչ է տալու, ազգային ժողովի հարթակից հուզիչ ելույթ եք ունենալու թե ինչ-որ մեկին ցույց տալու բան ունեք։

Թե՞ մարդկանց ապատեղեկացնելու խնդիր կա․․․

————————————————————

Ուրեմն, ի գիտություն բոլորին, Ամուլսարի պահապանները արդեն 1 տարուց ավել կանգնած են պոստերում, կանգնած են հանուն իրենց առողջության, հանուն իրենց գալիք սերունդների, հանուն իրենց շրջակա բնության և հանուն հայրենիքի։ Մենք էլ կանգնած ենք իրենց կողքին, հանկարծ չմտածեք, որ կարելի է մեկ տարի անց, բզել-փորփրել, ագիտացնել ու ինչ-որ արդյունքի հասնել, ոչինչ չի ստացվելու։ Ամուլսարը հանքի չի դառնալու, ընթանա դա 1 թե 11 տարի, մտքներիցդ հանեք, ուղղակի ժամանակ և անիմաստ էներգիա եք վատնում այս ուղղությամբ, որը կարող է շատ վտանգավոր ավարտ ունենալ հենց ձեր ուժի համար։ Մենք ձեզ հետ միասին հեղափոխություն ենք իրականացրել, հակահեղափոխականի շապիկը մեզ վրա չի լինում, հագցնել չեք կարող ու իսկապես շատ վատ բան է ստացվելու, ուշքի եկեք, այս երկիրը անիմաստ ցնցումների տանելը դավաճանություն է, մենք դա հասկանում ենք լինելով շարքային քաղաքացի, դուք դա մեզանից առավել պիտի հասկանաք։ Մի լավ արտահայտություն կա․

-Հայրենիքը չի ներում․․․

Հ․Գ․

Ընկերներ, անպայման կիսվել ու տարածել, ձեր ամենքի կիսումը մի քաջալերանք է ու մի հզորություն։ Թունյանի էջն էլ ֆբ-ում գտեք, քվեարկեք կարմիրը, հանկարծ չմտածի լցոնումներով կարող է տեսողական խաբկանք ստեղծել։"

 
Նոյյան տապան  -   Հասարակություն