Կոտայքի մարզպետը դիմել է դատարան` Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով.HETQ.am


Կոտայքի մարզպետը դիմել է դատարան` Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով.HETQ.am

  • 17-07-2019 11:32:39   | Կոտայքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ  կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
 
Նշենք, որ Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ՝ համայնքի թվով 18 փողոցներ անվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Կոմիտասի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Առնո Բաբաջանյանի, Թումանյանի և այլ հայտնի անձանց անվամբ  փողոցների կողքին Ֆրոնտիկ Թևոսյանի անունը կրող փողոցներն են՝ Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ից մինչև 8-րդ փակուղի, Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ին նրբանցքից մինչև 9-րդը, Ֆրոնտիկ Թևոսյանի 6-րդ նրբանցք, 1-ին փակուղին:
 
Փողոցները Թևոսյանի անունով անվանափոխելու ավագանու որոշումն ընդունվել է 11 կողմ, 0 ձեռնպահ և  0 դեմ ձայներով:
 
Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել՝ սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
 
Նշենք, որ Կոտայքի մարզպետի հարցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին: Գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը