ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ


ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

  • 17-07-2019 12:37:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով: 
 
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: 
Խորհրդաժողովին մասնակցել են ԶՈՒ թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն