Կրակոց Գյումրիում. կա բերման ենթարկված .Factor.am


Կրակոց Գյումրիում. կա բերման ենթարկված .Factor.am

  • 22-07-2019 12:55:55   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Երեկ կրակոց է հնչել Գյումրիում։
 
Factor.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կրակոց արձակած տղամարդը բերման է ենթարկվել։ «Երեկ՝ ժամը 19։20-ին, մի կնոջից հաղորդում ենք ստացել այն մասին, որ իր դստեր նախկին ամուսինն իր տան դիմաց զենքով կրակել է։ Մեկնած խումբը Գյումրու Շիրակացի փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել մի տղամարդու, որը խոստովանել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է օդ»,- հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play