Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել


Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել

  • 22-07-2019 13:54:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
 
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Արայիկ Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն