Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն.«Արմենպրես»


Զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով ընթանում է նախաքննություն.«Արմենպրես»

  • 22-07-2019 15:09:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում մահացած զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով նախաքննություն է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 22-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
«Ցանկացած մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է, և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Դեպքերի թվի հետ կապված՝ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը»,- ասաց Տոնոյանը:
 
Նախարարը նշեց՝ պետք էր շատ ավելի աշխատել՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարությունները տրված են:
 
«Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննություն է իրականացվում»,- նշեց նա:  
 
Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000 թ. ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։ Զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը