«Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը» կմեկնարկի հուլիսի 23-ին


«Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը» կմեկնարկի հուլիսի 23-ին

  • 22-07-2019 17:54:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի  հուլիսի 23-26-ը ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի կունենա «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը»:
 
Փառատոնն իրականացվում է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: 
Ստորև ներկայացնում ենք «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնի» 4 օրերի  համառոտ նկարագիրը. 
«Մշակութային օր»
Հուլիսի 23-ին ՝ ժամը 14:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կբացվի ցուցահանդես-վաճառք(կշարունակվի մինչև հուլիսի 26-ը), որտեղ կցուցադրվեն Բերդ համայնքի երիտասարդ մշակութային գործիչների, ինչպես նաև համայնքի տարբեր մշակութային խմբակների աշխատանքները:
«Կրթության օր»
Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի կունենա բաց դաս՝  կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանի դասախոսությամբ:
«Սպորտային օր»
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ին, կմեկնարկի վազքի մրցույթ: Վազքուղին կձգվի Բերդ քաղաքի պատմական Կածարաթ տեղանքից մինչև Տավուշ բերդ:
«Գալա համերգ»
Հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ից, Բերդի համայնքապետարանի շենքի հարակից հրապարակում տեղի կունենա փառատոնի ամփոփում և համերգային ծրագիր, որին կմասնակցեն սիրված և ճանաչված երգիչներ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն