Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

  • 23-07-2019 15:10:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
 
Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:  ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն