Խնձորեսկ գյուղում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ


Խնձորեսկ գյուղում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ

  • 23-07-2019 18:38:03   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Հուլիսի 23-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ցորենի արտ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտակա գյուղի 10 բնակիչ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:04-ին: 
 
Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:
Նոյյան տապան  -   Հասարակություն