Հայտնի են Տոկիո-2020-ի թալիսմանների անունները


Հայտնի են Տոկիո-2020-ի թալիսմանների անունները

  • 23-07-2019 18:57:35   | Հայաստան  |  Սպորտ

Հուլիսի 24-ին կմնա ուղիղ մեկ տարի մինչև Տոկիո-2020-ի մեկնարկը։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները:
 
Միրայտովան կապույտ և սպիտակ գույներ ունեցող Օլիմպիական թալիսմանի անունն է:
 
Ճապոներենից թարգմանված՝ նշանակում է ապագա և ընդմիշտ։
 
Պարալիմպիկ խաղերի թալիսմանն էլ վարդագույն ու սպիտակ է։
 
Նրան տվել են Սոմեյտի անունը: Վերջինս սակուրայի ամենահայտնի տեսակն է։
 
Տոկիյի Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ