Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ


Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

  • 24-07-2019 09:51:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
«Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է նախագահի ուղերձում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն