Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ


Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ

  • 02-08-2019 10:06:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
2019թ. հուլիսի 30-ին բրիտանական «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) կազմակերպություններն ազդարարել են Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը՝ մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» օֆշորային ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»: 
 
Այս տարվա հունիս ամսին նրանք եղել են Հայաստանում և «Save Amulsar» խորագրի ներքո 18 րոպեանոց տեսաֆիլմ են նկարահանել Ամուլսարի պայքարի մասին։ Տեսաֆիլմն անգլերեն վերնագրված է այսպես՝ «More Precious Than Gold: community resistance v corporate courts»։ Ֆիլմի հայերեն տարբերակն այստեղ է (https://www.youtube.com/watch?v=zUWJBDRJ5wU)՝ «Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի»։
 
 
«Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: Ներդրումային արբիտրաժով սպառնալու նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»: 
 
Հիշեցնենք, որ մինչ այս էլ, աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող «Ալ Ջազիրա» ցանցին պատկանող «Ալ Ջազիրա Ինգլիշ» հեռուստաալիքը, 2019թ․ հունվարի 31-ին հրապարակված 25-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի փրկության պայքարին ու լեռան պահապաններին։
 
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն