Հարկավոր է շնորհակալություն հայտնել Նիկոլի վրա ղժժացող էն կնոջը. դրանից հետո համացանցային լրատվամիջոցները զտվեցին այնպես, ինչպես ճենճը ջրից. Լևոն Բարսեղյան


Հարկավոր է շնորհակալություն հայտնել Նիկոլի վրա ղժժացող էն կնոջը. դրանից հետո համացանցային լրատվամիջոցները զտվեցին այնպես, ինչպես ճենճը ջրից. Լևոն Բարսեղյան

  • 12-08-2019 18:08:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Լոլիկները զատել սովորեք
 
Հարկավոր է շնորհակալություն հայտնել Նիկոլի վրա ղժժացող էն կնոջը, որովհետեւ դրանից հետո մեկ ժամվա ընթացքում Հայաստանյան համացանցային լրատվամիջոցները զտվեցին այնպես, ինչպես ճենճը ջրից: Նախկինում էլ էին զտվում ու զատվում, բայց երեկվանը բարձր մակարդակի զտում էր: Ուրիշ երկրներում մասնագետները տարիներով փող ու քրտինք են թափում պարզելու համար, թե որ լրատվամիջոցի տերն ով է, ինչ է շնչում, ինչու դեղերը չի խմում..., այստեղ երկու անգամ էդ կնիկը ղժժաց, ամեն ինչ ջրի երես ելավ:
 
Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք էդ շրջայցից միայն էդ կնոջ ղժժոցները նկատեցին եւ «լուսաբանեցին», ուզեցին ասել, որ իրենք արդեն «մոտավորապես լրատվամիջոցներ» են: Սա շատ մեղմ է ասված, իհարկե: Դրանցից ոմանք կարող է մի օր լրատվամիջոց դառնան, բայց վայթե արդեն ուշ է, մյուսները, ցավոք, պետք են գալու ուշ քնող երեխաներին վախեցնելու համար, տնաշենները գոնե թղթից լինեին, կարող է մաղադանոս փաթթելու համար պիտանի լինեին:
 
Սա նշանակում է, որ ժամանակն է, որ յուրաքանչյուր ընթերցասեր մարդ կարողանա գոնե իր գլխում դեղին, ցեխոտ եւ ճենճոտ լրատվությունը որակյալից զատել: Ուրիշ ճանապարհ չկա: Ոչ մեկը չպիտի խոչընդոտվի, արգելափակվի կամ մանավանդ լռեցվի, երբեք տոն չպիտի տալ այն զայրացական տեսակետներին, թե էդ «լրագրողներին պիտի գյուլել», «դրանց բերանը պտի փակել» եւ այլն: Հարկավոր է վարվել համարյա այնպես, ինչպես պոմիդոր եք գնում, հո լղճածները չեք հավաքում տանում տուն, որքան էլ էժան ու մատչելի լինեն:
 
Պաչում եմ :)
 
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի պահածոյի գործարանի գլխավոր էնդոկրինոլոգ»: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն