Երևանի 20-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել (տեսանյութ)


Երևանի 20-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել (տեսանյութ)

  • 13-08-2019 12:28:21   | Հայաստան  |  Իրավունք



Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 11-ին հերթական դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտեցին:
 
Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով:
 
Նշանակվել է փորձաքննություն:
 
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` թմրանյութն իրացնող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play