Մարդասիրական օգնությունն ուղարկվեց Սիրիա


Մարդասիրական օգնությունն ուղարկվեց Սիրիա

  • 13-08-2019 15:20:58   | Սիրիա  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:
 
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
 
Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով:
 
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա:
 
Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:
 
Հայկական և ռուսական կողմի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play