Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am


Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am

  • 15-08-2019 11:26:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: 
 
Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտարարեց, որ հանքի շահագործման կամ դրա արգելքի վերաբերյալ որոշումը կայացնելու է կառավարությունը:
 
ՔԿ-ն պարզապես հայտնում է, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման հիմքեր չկան:
 
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը: 
 
Երեկ միաժամանակ բողոքի ակցիա ու երթ է տեղի ունեցել Ջերմուկում: Ակցիայի մասնակցիներն ասում էին, որ ցանկացած փորձաքննություն չի ազդելու իրենց որոշման վրա, և Ամուլսարը սար է մնալու:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը