Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին


Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին

  • 16-08-2019 13:32:46   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Այսօր ժամը 17:00 Ջերմուկի տաքսիների կանգառում կայանալու է մեծ հանրահավաք՝ հանուն Ամուլսարի: Ջերմուկի, Կեչուտի, Գնդեվազի բնակիչները՝ մեծից փոքր, ևս մեկ անգամ հավաքվում են՝ վերահաստատելու իրենց կամքը՝ Ամուլսարը սար է մնալու: Հայաստանի բոլոր բնակավայրերից մարդկանց կոչ ենք անում միանալ հանրահավաքին: 
 
Ջերմուկցիները հրավիրում են վարչապետ Փաշինյանին՝ գալ Ջերմուկ և իրենց հետ քննարկել քննչականի պատվիրած ուսումնասիրության արդյունքները՝ ինչպես պայմանավորվել էին 2018թ. դեկտեմբերին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն